ԱՄՆ-Ն ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՅՆՆԵՐԻ ԴՈՒՐՍ ԲԵՐՄԱՆԸ ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԻՑ

PanARMENIAN.Net - Վաշինգտոնը հավանություն է տալիս Ստամբուլի հռչակագրին, ըստ որի ռուսական ռազմակայնները պետք է դուրս բերվեն Վրաստանի տարածքից, եւ, սատարում է այդ ուղղությամբ ձեռք բերված ցանկացած առաջընթացին: Այդ մասին, ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոսս Ուիլսոնը` մեկնաբանելով Ռուսաստանի մտադրությունը մոտ ժամանակներս մասնակիորեն դուրս բերել ռուսական համակազմը եւ տեխնիկան Վրաստանի տարածքից: Ինչ վերաբերվում է ռազմական կազմի վերատեղակայման վայրին, ապա, Ուիլսոնի խոսքերով, դա «կախված է այդ երկրների ցանկությունից»: Նրա կարծիքով, «եթե Հայաստանը ցանկանում է տեղակայել իր մոտ Վրաստանից դուրս բերվող զորքերը, դա նրանց գործն է»: Ընդ որում, դեսպանը ըմբռնումով է մոտեցել այդ քայլի բացասական ընկալմանը Ադրբեջանում: Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտարարել էր Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, մինչեւ տարեվերջ Հայաստանի տարածքում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի տրամադրության տակ կանցնի Վրաստանից տեղափոխված Անդրկովկասում ՌԴ զորախմբի կապի գումարտակը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---