Փորձագետ. Չերնոգորիան չի կարող օրինակ ծառայել Լեռնային Ղարաբաղի համար

PanARMENIAN.Net - Չերնոգորիայի հանրաքվեն չի կարող օրինակ ծառայել Լեռնային Ղարաբաղի համար: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Հայաստանի Ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչ, դոկտոր Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանն երբեք չի ճանաչի ԼՂՀ անկախությունը ի տարբերություն Սերբիայի, որը համաձայնվեց հանրաքվեի արդյունքների հետ:

Նշենք, որ մայիսի 21-ին Չերնոգորիայում անցավ անկախության հանրաքվե: Չերնոգորիայի անկախության համար դաշինքը հավաքեց ընտրողների քվեների 55,5 տոկոսը, այն դեպքում երբ պետական միասնության կողմնակիցները հավաքեցին 44,5 տոկոս:
 Ուշագրավ
---