Տ.Թորոսյան. Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ երբեք պատերազմ չի լինի

PanARMENIAN.Net - «Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ երբեք պատերազմ չի լինի: Ես համոզված եմ, որ երկու կողմերն էլ հիշում են ղարաբաղյան պատերազմի դասերը, եւ դա երեբք չի կրկնվի»,-հայտարարել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը Երեւանում` Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի Գլխավոր վերհաժողովի 27-րդ լիագումար նիստի ավարտին: Նրա խոսքերով, բոլորն են հասկանում, թե ինչ է պատերազմը եւ ինչ հետեւանքների այն կարող է հանգեցնել: «Ես կարծում եմ, որ ոչ ոք չի կարող լրջորեն համարել, թե նման հարցերը կարելի է լուծել ռազմական գործողությունների միջոցով»,-նշել է հայկական խորհրդարանի ղեկավարը, հավելելով, որ բոլոր նրանք, ովքեր խոսում են ռազմական գործողությունների վերսկսման մասին, ընդամենը քարոզչությամբ են զբաղվում, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---