ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՃՆՇՈՒՄԸ ԶԼՄ-ՆԵՐԻ ՎՐԱ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ավելի քան 30 անկախ եւ ընդդիմադիր հրատարակությունների ներկայացուցիչներ նախօրեին բողոքի ցույց են կազմակերպել Բաքվում` պահանջելով դադարեցնել ճնշման գործադրումը ԶԼՄ-ների վրա իշխանական կառույցների կողմից: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը, ցույցի ժամանակ, որին մասնակցում էին մինչեւ 150 մարդ, պահանջներ են հնչել` վերջ տալ պետծառայողների կողմից հրատարակչությունների նկատմամբ անօրինական դատական հայցերին, ինչպես նաեւ թերթերի եւ ամսագրերի տարածման խոչընդոտմանը: Բացի այդ, ցուցարարները պահանջել են ավելացնել վարկերը ԶԼՄ-ների համար եւ հետաքննություն անցկացնել լրագրողների դեմ բռնության գործադրման եւ նրանց իրավունքների խախտման փաստերի կապակցությամբ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---