Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները դարձել են նորմալ եւ բարեկամական

PanARMENIAN.Net - Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները դարձել են նորմալ եւ բարեկամական: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռուսաստանի Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաեւսկին, պատասխանելով Թուրքիայի նախագահ Ահմեդ Սեզերի Մոսկվա կատարելիք այցի մասին հարցին: Նրա խոսքերով, թուրքական արտահանման 90 տոկոսը գնում է Ռուսաստան: «Վերջին 2-3 տարում Թուրքիայի տնտեսությունը մի փոքր կայունացել է: Ինչ վերաբերում է միջազգային խնդիրների քննարկմանը, ապա նման տիպի ցանկացած հանդիպմանը դրանք անպայման քննարկվում են: Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը կկարողանա որեւէ դեր կատարել ԵՄ-ի հետ Թուրքիայի հարաբերությունների հարցում, քանի որ ՌԴ-ի համար Եվրամիությանը անդամակցելու հարց դրված չէ»,-ասել է Նադեին-Ռաեւսկին:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---