Հայկական պատվիրակությունը ԵԱՀԿ ԽՎ-ում բրոշյուրներ է տարածել ադրբեջանական իշխանությունների վանդալիզմի մասին 7 հուլիսի 2006 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Մի գեղեցիկ օր ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ամբիոնից ելույթ կունենա նաեւ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի ներկայացուցիչը: Այդ մասին ԵԱՀԿ ԽՎ-ի նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը: Նա ԵԱՀԿ խորհրդարանականների ուշադրությունն է հրավիրել նմանատիպ հարցում Սերբիայի քաղաքակիրթ մոտեցման փաստին, զուգահեռներ անցկացնելով Չերնոգորիայի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net ի թղթակցին Բելգիայում ՀՀ դեսպանատան երրորդ քարտուղար Տիգրան Բալայանը, Վեհաժողովի մասնակիցներին բրոշյուրներ են բաժանվել հայկական մշակութային հուշարձանների հանդեպ ադրբեջանական իշխանությունների վանդալիզմի մասին: Ադրբեջանի ներկայացուցչի ելույթը լիովին նվիրված էր ԼՂ-ի եւ Ադրբեջանի անվտանգության գոտում գրանցված հրդեհներին: Ելույթի ընթացքում խոստովանվել է, որ հրդեհները բնական երեւույթ են: Սակայն ադրբեջանցի պատգամավորը մեղադրեց հայկական կողմին այն բանում, որ նա միջոցներ չի ձեռնարկում հրդեհների մարման համար: Ընդլայնված նիստի վերջում հանդես եկավ պատգամավոր Արտաշես Գեղամյանը, որը ներկայացրեց հրդեհների առաջացման հարցում Ադրբեջանի մեղքը հաստատող փաստեր: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին |