Հայաստանում ԱՄՆ դեսպանին ետ կանչելու փաստը վիրավորական է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի համար

PanARMENIAN.Net - Այն պատճառը, որի հիման վրա ցանկանում են ետ կանչել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսին, վիրավորական է Օսմանյան կայսրությունում նահատակված միլիոն ու կես անմեղ հայերի հիշատակի համար: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքերով, տվյալ դեպքում չի կարելի չողջունել ԱՄՆ հայկական լոբբիի գործունեությունը «Հայ Դատի» գրասենյակի գլխավորությամբ: «Բացի այդ, Հայաստանը պետք է դադարեցնի լռելյայն համաձայնության պրակտիկան, ԱՄՆ Պետքարտուղարության կողմից Հայաստան ուղարկվող ցանկացած պաշտոնյայի հարցում : Ըստ միջազգային իրավունքի, մենք իրավունք ունենք համաձայնություն չտալ մի մարդու նշանակմանը, որն առանց պատշաճ հարգանքի է վերաբերվում մեր պատմությանն ու ժողովրդին»,-ընդգծել է հայ քաղաքագետը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---