ԲԱՔՎԻ ՄՏԱՀՂԱՑՈՒՄԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ` ՀԵՐԹԱԿԱՆ ԽԱՂԱՔԱՐՏ Է

PanARMENIAN.Net - Պաշտոնական Բաքվի վերջին մտահղացումը Ինտերպոլով Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ վերլուծաբանների կողմից դիտվում է ավելի շուտ որպես ադրբեջանական ղեկավարության ցանկություն` օգտագործել «ղարաբաղյան խնդիրը» որպես հիմնական խաղաքարտ նախընտրական արշավում: Այդ մասին ասվում է «Նեզավիսիմայա գազետա» մոսկովյան թերթի վերջին համարում հրապարակված հոդվածում: Հեղինակի համաձայն, Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի համար խաղաղարարի կերպարը կարեւոր է հատկապես պորտուգալական Պորտո քաղաքում բացվող ԵԱՀԿ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման նախօրեին, որտեղ Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է ներկայացնեն համատեղ մոտեցում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---