ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՍՏԱՆԱ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ SAC-4 ՎԱՐԿԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՎԱՐԿԱԲԱԺԻՆԸ

PanARMENIAN.Net - Մինչեւ տարեվերջ Հայաստանը կստանա Համաշխարհային բանկի SAC-4 վարկի 20 մլն դոլար կազմող լողացող վարկաբաժինը: Այդ մասին հաղորդել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը` ընդգծելով, որ Հայաստանը կատարել է բաշխիչ էլեկտրացանցերի մասնավորեցման առնչությամբ ՀԲ-ի բոլոր պայմանները, ինչը անհրաժեշտ էր այդ վարկաբաժինը ստանալու համար: Նախարարի խոսքերով, վարկաբաժինն ընդգրկված չէ 2003 թվականի բյուջեի նախագծում` այն կուղղորդվի նախկին բյուջետային պարտքերի մարմանը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---