ՀԱՅԱՍՏԱՆԸ ԻՐԱՆԻ ՀԵՏ ԿԱՊՈՂ ՔԱՋԱՐԱՆԻ ԹՈՒՆԵԼԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՍԿՍՎԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՎԵՐՋՈՒՄ

PanARMENIAN.Net - Հայաստանի հարավում գտնվող Քաջարանի թունելի շինարարությունը, որը կլոր տարին կապահովի ավտոմոբիլային հաղորդակցություն Հայաստանի եւ Իրանի միջեւ, հնարավոր է, կսկսվի 2003 թվականի վերջում: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը: Նրա խոսքերով, թունելի շինարարության խնդիրը կքննարկվի դեկտեմբերի 9-ին Թեհրանում կայանալիք հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստում: Իսկ ներկայումս հետազոտման աշխատանքներ են տարվում: Նախարարը նշել է, որ Քաջարանի թունելը ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն Իրանի եւ Հայաստանի համար, այլեւ Կենտրոնական Ասիայի երկրների, որոնք կարճ ելք կունենան դեպի Անդրկովկաս եւ այնուհետեւ Եվրոպա, քանի որ Հայաստանից դեպի Իրան ճանապարհը կկրճատվի 12 կիլոմետրով: Քաջարանի թունելին կարեւոր դեր է հատկացվում TRACECA ծրագրի նոր տարբերակում եւ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի շրջանակներում:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---