ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՊՈՐՏՈԻ ԵԱՀԿ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻՆ, ՈՐՏԵՂ ԱՆԴՐԱԴԱՐՁ ԿԼԻՆԻ ՆԱԵՎ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանայանը կմեկնի Պորտուգալիա դեկտեմբերի 6-7-ը կայանալիք ԵԱՀԿ երկրների արտաքին գործերի նախարարների գագաթնաժողովին մասնակցելու նպատակաով: Ամփոփիչ հռչակագրում, որը կընդունվի Պորտո քաղաքում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում, կընդգրկվի նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ դրույթը: Վարդան Օսկանյանի խոսքերով, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, տվյալ դրույթի բովանդակությունն առայժմ կողմերը չեն ճշգրտել, եւ այն գտնվում է քննարկման փուլում: «Համենայնդեպս, հույս ունեմ, որ երկու կողմի համար էլ ընդունելի ձեւակերպում կգտնվի», - ասել է նա: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը չի բացառել Պորտոյում հանդիպման հնարավորությունը իր գործընկերների հետ Ադրբեջանից եւ Թուրքիայից: Թեեւ, տվյալ պահին նման հանդիպումներ չեն նախատեսվում, սակայն անհրաժեշտության դեպքում կարող են տեղի ունենալ, նշել է նախարարը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---