ՀՀ ԱԳՆ եւ ԵԱՀԿ ՄԽ ղեկավարները քննարկել են Օսկանյան-Մամեդյարով հանդիպման կազմակերպման հարցը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 12-ին Փարիզում Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպմանը քննարկվեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա փուլին վերաբերող երեք մակարդակի հարցեր: Անդրադառնալով բանակցությունների բովանդակությանը` զրուցակիցները հստակեցրին բանակցությունների սեղանի վրա դրված փաստաթղթի խնդրահարույց հարցերը` ուսումնասիրելով դրանց շրջանցման հնարավորությունը: Հատուկ ուշադրություն դարձվեց բուն բանակցություններից դուրս գտնվող այն խոչընդոտներին, այլ ատյաններում առաջ քաշվող այն նախաձեռնություններին, որոնք շեղում են ներգրավված կողմերի ջանքերը խաղաղ գործընթացից: Բացի այդ, կողմերն անդրադարձան նաեւ առաջիկա անելիքներին` քննարկելով ԱԳ նախարարների հանդիպման կազմակերպման հնարավորությունը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---