Հայոց ցեղասպանություն. ՀՀՎ-ն Հայաստանի իշխանություններին խորհուրդ է տվել դիմել ՄԱԿ-ի Միջազգային դատարան19 սեպտեմբերի 2006 - 15:00 AMT PanARMENIAN.Net - «Կցանկանայի նշել, մեր կարծիքով, ինչպիսի քայլեր պետք է ձեռնարկվեն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի կարգավորման համար: Այն միջոցներով եւ տեմպերով, որոնցով այս հարցը կարգավորվում է, չի կարելի ասել, երբ կհասնենք կամ արդյոք կհասնենք ցանկալի արդյունքի»,-հայտարարել է Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական համաժողովի նախագահ Արա Աբրահամյանը` ելույթ ունենալով խորհրդաժողովի ընթացքում: Նրա խոսքերով, Ցեղասպանության ճանաչման կամ հաստատման առանձին փաստերի նշնակությունը չնվազացնելով` այս գործընթացը չի կարող ավարտվել այս հանցագործության համար պատասխանատվության վերաբերյալ միջազգային իրավական եզրակացությամբ: Ակնհայտ է, որ դրա միակ հնարավորությունը կամ հեղինակավոր միջազգային վեհաժողովի որոշումն է, կամ էլ միջազգային դատարանի որոշումը: Այս հարցի անվերջ ձգձգումը ձեռնտու չէ ոչ Հայաստանին, ոչ Թուրքիային, ոչ էլ այն գերտերություններին, որոնք հայտնվում են երկակի իրավիճակում, նշել է Արա Աբրահամյանը:Նրա խոսքերով, ՀՀՎ ներքո ստեղծված փորձագիտական խումբը Հայաստանի իշխանություններին խորհուրդ է տվել դիմել ՄԱԿ-ի Միջազգային դատարան` հիմք ընդունելով Ցեղասպանության կանխման եւ դրա պատժման բանաձեւի IX հոդվածը: Համաշխարհային դատարան դիմելը չի կարող դիտվել որպես թշնամական գործողություն եւ չի կարող Հայաստանի համար բացասական քաղաքական հետեւանքներ ունենալ: Ընհակառակը, դա կօգնի անցյալի տակ սահման դնել, հանել տասնամյակներ շարունակ Թուրքիայի հետ հարաբերությունները վատթարացնել հարցը: «Այս առաջարկը մի շարք հայ եւ արտասհամանցի մասնագետնի հավանությունն է ստացել: Նրանք պատասխանի են սպասում, որպեսզի անցնեն հիմնական աշխատանքին` դատարան դիմելու գրագետ տեքստի մշակմանը: Ցավոք սրտի, մեր առաջարկի պատասխանը չենք ստացել: Հարցը, հավանաբար, դեռ դիտարկվում է Արտաքին գործոց նախարարությունում»,- ասել է ՌՀՄ նախագահը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |