Ղարաբաղի համար պատասխանատվությունը ընկած է Հայաստանի ուսերին

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար պետք է ժամանակ, որպեսզի Հայաստանը կողմնորոշվի` ինչ է անվտանգությունը ինչպես ՀՀ, այնպես էլ ԼՂՀ ժողովուրդների համար: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին տված հարցազրույցում հայտարարել է Եվրոպայի Հայկական Ֆեդերացիայի (EAFJD) նախագահ Հիլդա Չոբոյանը: Նրա խոսքերով, ՀՀ դիրքոշորումը պետք է լինի խիստ եւ սկզբունքային: «Անհրաժեշտ է հստակ որոշել Հայաստանի եւ ԼՂՀ-ի ռազմավարական, տարածքային, վերջապես հոգեւոր անվտանգության սահմանները եւ հասկանալ` ինչ է մեզ սպասվում ԼՂՀ անվտանգության գոտի կազմող նույնիսկ մեկ շրջանի հանձնման դեպքում: Այս հարցում որոշման ընդունման ողջ պատասխանմատվությունն ընկնում է ՀՀ իշխանությունների ուսերին, որոնք իրենք իրենց առջեւ պետք է պատասխան տան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ձեռնարկված յուրաքանչյուր քայլի համար»,- ընդգծել է Հիլդա Չոբոյանը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
    «Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
    Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
    Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
    ---