Եվրոպան Հայաստանի համար աշխարհի հետ կապի եւս մեկ օղակ է20 սեպտեմբերի 2006 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի այցելությունը Հայաստան բարեկամական եւ քաղաքական քայլ է, չնայած` ոչ միջնորդավորված: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին տված հարցազրույցում հայտարարել է Եվրոպայի Հայկական Ֆեդերացիայի (EAFJD) նախագահ Հիլդա Չոբոյանը: Նրա խոսքերով, Հայաստանի համար շատ կարեւոր է Ֆրանսիայում Հայաստանի տարվա անցկացումը: «Ֆրանսիայի հայ համայնքի խնդիրը կայանում է նրանում, որպեսզի պատմաբանների եւ հասարակական գործիչների միջոցով ֆրանսիական հանրությանը հասցնի 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչման հենց քաղաքական նշանակության փաստի կարեւորությունը: Առավել եւս, մենք կարծում ենք, որ երկրի խորհրդարանում կքննարկվի Հայոց ցեղասպանության մերժման համար քրեական պատասխանատվության վերաբերյալ օրինագիծը»,- ընդգծել է Չոբոյանը:Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ Ժակ Շիրակի այցելությունը շատ կարեւոր է նաեւ հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացման եւ այդ երկրում հայ համայնքի գործնեության ակտիվացման համար: Ինչ վերաբերում է Հայաստան-ԵՄ ծրագրի իրագործմանը, ապա Չոբոյանը համոզված է դրա իրականացման գործունության մեջ: «Եվրոպան Հայաստանի համար աշխարհի հետ կապի եւս մեկ օղակ է: Հաջող համագործակցության դեպքում, Հայաստանը, բացի Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, կունենա եւս մեկ գործընկեր: Իսկ դա շատ կարեւոր է, հատկապես, եթե եվրապական մոդելը կիրառվի տնտեսության, քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների պաշտպանության, մշակույթի բնագավառներում»,- ասել է Եվրոպայի Հայկական Ֆեդերացիայի նախագահը: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Հուլիսի 1-ից Ջրային պարեկները կանցնեն ուժեղացված ծառայության Իրավախախտումների համար նախատեսված են տուգանքներ Իրանում նախագահական ընտրությունների 2-րդ փուլ կանցկացվի Այն տեղի կունենա հուլիսի 5–ին Բագրատ սրբազան. Շարժումը չի դադարեցվի` վերադասավորումների փուլ է «Այս պայքարը չընդհատվող պայքար է և հաղթանակ ունեցող պայքար է»,–ասել է նա |