EAFJD. Հայաստանում պետք է հասկանան, որ Սփյուռքը ոչ մեկին ոչինչ պարտք չէ

PanARMENIAN.Net - Հայաստան-Սփյուռք III խորհրդաժողովի ժամանակ հնչած գյուտնտեսական զարգացման ծրագրերը պետք է հասկանալի լինեն Սփյուռքին, որը պետք է վստահ լինի, որ տրամադրվող միջոցները կօգտագործվեն ըստ նշանակության: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին տված հարցազրույցում հայտարարել է Եվրոպայի Հայկական Ֆեդերացիայի (EAFJD) նախագահ Հիլդա Չոբոյանը: Նրա խոսքերով, պետք է Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ լիակատար վստահության հասնել: «Դա շատ կարեւոր է: Ավելին, Հայաստանում պետք է հասկանան, որ Սփյուռքը ոչ մեկին ոչինչ պարտք չէ, պետք է միասին աշխատել: Հայ գործարարները եւս պետք է միջոցներ ներդնեն երկրի զարգացման գործում, հատկապես դա վերաբերում է գյուղական շրջաններին: Հակառակ դեպքում, կստացվի այնպես, որ III խորհրդաժողովը չի արդարացրել ինչպես կազմակերպիչների, այնպես էլ Սփյուռքի սպասելիքները»,- ասել է նա:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
    «Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
    Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
    Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
    ---