Անկախությունը մեծագույն երջանկություն է եւ միաժամանակ անսահման պատասխանատվություն

PanARMENIAN.Net - Անկախության մեկ ու կես տասնամյակը եղել է դժվարին փորձությունների ու մաքառումների, ծանր կորուստների ու զրկանքների, բայց միաժամանակ մեծ հաղթանակների ու ձեռքբերումների, ինքնահաստատման եւ ազգային ինքնության վերարժեւորման շրջան: Այդ մասին ասվում է ՀՀ խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանի շնորհավորական ուղերձում` Հայաստանի անկախության 15-ամյակի կապակցությամբ: «Մեր ժողովրդի անսահման տոկունության շնորհիվ կարողացանք դիմակայել բոլոր փորձություններին եւ այսօր ունենք երկու հայկական պետություն, մեր սահմանները հուսալիորեն պաշտպանող, կայացած ազգային բանակ, ամուր հիմքեր ունեցող տնտեսություն»,- ասվում է ուղերձում: Տիգրան Թորոսյանը նաեւ ըդնգծել է, որ մեր ժողովրդի բազմաթիվ սերունդների երազանքների իրականացման ճանապարհին դեռեւս կան մարտահրավերներ ու խնդիրներ: «Դա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումն է, պետականության կայացման դժվարություններն իր ուսերին տարած ժողովրդի արժանապատիվ կյանքի ապահովումն է, սոցիալական, իրավական եւ ժողովրդավարական պետության կայացումն է, միջազգային հանրությանը լիարժեք ինտեգրումն է»,- նշել է ԱԺ խոսնակը: «Անկախությունը մեծագույն երջանկություն է եւ միաժամանակ անսահման պատասխանատվություն: Վերստին շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 15-ամյակի կապակցությամբ, մաղթում եմ սեր` Հայրենիքի ու միմյանց նկատմամբ, երջանկություն ու հաջողություններ` բոլորիս ու յուրաքանչյուրիս»,- ասվում է Տիգրան Թորոսյանի ուղերձում, հայտնում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---