Հայաստանում կանցնեն ԱՊՀ անդամ երկրների հակաահաբեկչական զորավարժությունները

PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրների «Ատոմ-2006» հակաահաբեկչական զորավարժությունները կմեկնարկեն սեպտեմբերի 26-ին Երեւանում: Այդ մասին հաղորդել է ՀԱՊԿ Մարտահրավերներին եւ սպառնալիքների հակազդեցության վարչության պետի տեղակալ Ռաշիդ Վահիդովը: «Զորավարժությունները տեղի կունենան Երեւանում ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի կազմակերպած ծրագրի շրջանակներում: Զորավարժությունների հիմնական նպատակն է ԱՊՀ ուժային կառույցների համագործակցությունը ատոմային օբյեկտներում ահաբեկչության սպառնալիքի դեպքում: Վահիդովը նաեւ նշել է, որ ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնը սերտ համագործակցության մեջ է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի, Շանհայի համագործակցության կազմակերպության այլ կառույցների հետ` ահաբեկչության, թմրանյութերի դեմ պայքարի եւ արդի այլ մարտահրավերների եւ սպառնալիքների հարցում: Ըստ նրա, սեպտեմբերի 19-ից արդեն ակտիվորեն նախապատրաստվում են զորավարժությունները, եւ այս պահի դրությամբ գործնականում ամեն ինչ պատրաստ է մեկնարկին: «Ատոմ-2006» զորավարժություններին կմասնակցեն ՀԱՊԿ մի շարք վարչությունների պետեր եւ քարտուղարության ներկայացուցիչներ, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---