Հայաստանի եւ Ռուսաստանի Գլխավոր դատախազությունները Համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 22-ին Երեւանում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի գլխավոր դատախազությունների համատեղ կոլեգիայի նիստը երկու երկրների Գլխավոր դատախազներ Աղվան Հովսեփյանի եւ Յուրի Չայկայի նախագահությամբ: Ա.Հովսեփյանը նշել է, որ կոլեգիայի նիստի օրակարգում էին համագործակցությանը եւ իրավական օժանդակությանն, իրավական ոլորտում համագործակցության արդյունքներին ու հետագա ուղիներին վերաբերող հարցեր: Իր հերթին Յու.Չայկան ընդգծել է, որ բազում տարիների ընթացքում սա Ռուսաստանի Գլխավոր դատախազության առաջին ներկայացուցչական այցն է Հայաստան: «Կան բազում խնդիրներ, որ համատեղ լուծում են պահանջում` պայքարը կազմակերպված հանցավորության, կոռուպցիայի, ապօրինի միգրացիայի, փողերի լվացման դեմ եւ այլն»,-նշել է ՌԴ Գլխավոր դատախազը:



Նիստի մասնակիցները լսեցին երկու Գլխավոր դատախազությունների զեկույցները, որից հետո այդ գերատեսչությունների ղեկավարները ստորագրեցին Համագործակցության մասին համաձայնագիր Հայաստանի եւ Ռուսաստանի Գլխավոր դատախազությունների միջեւ: Կողմերը համոզվածություն հայտնեցին, որ փաստաթուղթը հիքմ կծառայի առավել սերտ եւ արդյունավետ համագործակցության համար, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---