ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆ ԻՐԱՆԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ԳՐՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԸ

PanARMENIAN.Net - Բաքուն դարձել է Իրանում հեղափոխության նախապատրաստման յուրօրինակ մի բաստիոն, այն բանից հետո երբ անցյալ շաբաթվա վերջում այնտեղ է ժամանել Հարավային Ադրբեջանի (Իրանի հյուսիսային մասի) վերածնունդի ազգային շարժման առաջնորդ Մահմուդալի Չեխրեգանլին: Ինչպես տեղեկացնում է ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա» թերթը, նրան շուքով են դիմավորում ադրբեջանական կուսակցությունների գրասենյակներում, նրան մեծ ուշադրություն են հատկացնում Բաքվի ԶԼՄ-ները: Չեխրեգանլիի կողմից հնչեցրած «Բոլորը դեպի պայքար իրանական ռեժիմի դեմ» կոչը համախմբում է բավականին շատ կողմնակիցների, որոնք կիսում են դաշնային Իրանի շրջանակներում Հարավային Ադրբեջանի անկախ պետություն ստեղծելու գաղափարը: Թեհրանի մամուլն արդեն արձագանքել է հարեւան երկրում ոչ բարեկամական գործողություններին: «Հեյդար Ալիեւը կրակի հետ է խաղում, թույատրելով Չեխրեգանլիին Բաքվում կոչ անել իրանցի ադրբեջանցիներին պայքարել Իրանի սահմանադրական կառավարության դեմ»: Այդ կապակցությամբ, թերթը պաշտոնական Թեհրանին խորհուրդ է տալիս խզել դիվանագիտական հարաբերությունները Բաքվի հետ, որպեսզի կոտրվի հարեւանների ցանկությունը` խառնվել Իրանի ներքին գործերին: Անտարակույս, գրում է «ՆԳ»-ն, հմուտ ռազմավար Չեխրեգանլին հաշվի է առնում, որ ԱՄՆ արդեն հայտարարել է Ադրբեջանը որպես իրանական ռեժիմի դեմ պայքարում իր դաշնակից: Մյուս կողմից, Բաքվում ակտիվացել է շարժումը Հարավային եւ Հյուսիսային Ադրբեջանի միավորման օգտին: Ճիշտ է, Բաքվի իշխանությունները առանձնապես չեն խրախուսում նման տրամադրությունները, սակայն խստորեն չեն էլ արգելում: Մահմուդալի Չեխրեգանլիի դեպքում ամեն ինչ այլ է` երեկ Բաքուն հայտարարում էր, որ Իրանում տեղի ունեցող իրադարձություններն այդ երկրի ներքին գործն է, այսօր` սահմանամերձ պետությունում նկատելի է Հարավային Ադրբեջանի ազգային շարժման մոջահեդների աշխուժությունը, նշում է թերթը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---