ՖՐԱՆՍԻԱՆ ԿԱՋԱԿՑԻ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

PanARMENIAN.Net - Ֆրանսիան կաջակցի զբոսաշրջիկության զարգացմանը Հայաստանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, պայմանավորվածություն է ձեռքբերվել այսօր Փարիզում` Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ֆրանսիայի տրանսպորտի եւ զբոսաշրջիկության նախարար Ժիլ դե Ռոբյենի հանդիպման ընթացքում: Նախարարի խոսքերով` մոտ ժամանակներս Հայաստան կայցելեն Ֆրանսիայի Զբոսաշրջիկության պետական գործակալության փորձագետները` Հայաստանի զբոսաշրջիկության ներուժն ուսումնասիրելու նպատակով: Նա նշել է, որ անվտանգության եւ ներքաղաքական կայունության ապահովումն անհրաժեշտ գործոններ են զբոսաշրջիկության զարգացման համար, եւ այս հարցում Հայաստանը դրականորեն տարբերվում է տարածաշրջանում իր հարեւաններից: Նրա կարծիքով` Հայաստանը հեռանկարում կարող է գրավիչ երկիր դառնալ էկոտուրիստների համար: Ռոբերտ Քոչարյանը եւ Ժիլ դե Ռոբյենը քննարկել են նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների հետ կապված հարցեր: Կողմերը, մասնավորապես, հայտարարել են տարածաշրջանում երկաթուղային հաղորդակցության լիարժեք գործելու անհրաժեշտության մասին: Ռ. Քոչարյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է մասնակցել Եվրամիության կողմից հովանավորվող տարածաշրջանային տրանսպորտային եւ հաղորդակցային նախագծերի իրականացմանը: Հանդիպման ընթացքում զբոսաշրջիկության նախարարը նշել է, որ ֆրանսիական կողմը կքննարկի դեպի Հայաստան «Air France» ավիաընկերության կողմից թռիչքներ կազմակերպելու հնարավորությունը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---