Էրկի Թուոմիոյա. Բանակցությունները Թուրքիայի եւ ԵՄ միջեւ կարող են ավելի քան 10 տարի ձգվել

PanARMENIAN.Net - Եվրամիությունը ողջունում է Հայաստանի ձգտումը դեպի մեծ ժողովրդավարություն եւ հուսով է, որ գալիք 2007 եւ 2008 թվականի ընտրությունները կլինեն ազնիվ եւ արդար: Այդ մասին Երեւանում հայտարարել է Ֆինլանդիայի արտգործնախարար Էրկի Թուոմիոյան: Նրա խոսքերով, Եվրոպական Հարեւանության քաղաքականության ծրագիրը ենթադրում է, որ Եվրամիության հետ որեւէ կերպ համագործակցող ԵՄ անդամները եւ երկրները ժողովրդավարական են հանդիսանում:



Թուրքիայի եւ ԵՄ միջեւ ընթացող բանակցությունների վերաբերյալ խոսելիս` Էրկի Թուոմիոյան նկատել է, որ բանակցությունները կարող են ավելի քան 10 տարի ձգվել եւ դժվար լինել: «Թուրքիան շատ բան պետք է անի բարեփոխումների ասպարեզում, որպեսզի դառնա եվրոպական երկիր: Ես պետք է ընդգծեմ, որ ԵՄ-ին անդամակցությունն ինքնակամ է, եւ Թուրքիան ինքն է ընտրություն կատարել: Մենք բոլորս հուսով ենք, որ այն կկարողանա դառնալ մի երկիր, որն իրոք համապատասխանում է ժողովրդավարության պահանջներին»,- հայտարարել է Ֆինլանդիայի ԱԳՆ ղեկավարը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---