Կոնֆլիկտային տարածաշրջաններում ԵՄ-ն կարող է կարգավորման մոդել ծառայել

PanARMENIAN.Net - Հարավային Կովկաս տարածաշրջանը կարելի է անցումային շրջանի տարածաշրջան անվանել. հակամարտությունները եւ էներգետիկ պաշարները պայթյունավտանգ տենդենցներ են ի հայտ բերել: Այդ մասին Spectrum Ռազմավարական վերլուծության կենտրոնի կողմից կազմակերպված «Հարավային Կովկաս-2006. զարգացման հիմնական տենդենցները, մարտահրավերներն ու ռիսկերը» կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Նրա խոսքերով, ծայրահեղ զգուշավորություն է անհրաժեշտ էներգապաշարներից ստացվող շահույթի տեղաբաշխման համար, քանի որ ավելի մեծ շահույթ են բերում այլ խնդիրներ. հարստության տեղաբաշխումը, հոլանդական սինդրոմը, անվտանգության եւ կայունության սպառնալիքը: «Կան խնդիրներ, որոնք չեն լուծվում, եւ դա սահմանափակումներ է դնում Եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) ծրագրի առաջիկա ֆինանսավորման վրա, որը սկսվում է 2007 թվականին: Ավելի կարեւոր դեր են խաղալու քաղաքական գերակայությունները: ՉԻ կարելի նաեւ մոռանալ, որ 2007 թվականից ԵՄ նախագահ է դառնալու Գերմանիան, որը հնարավոր է ԵՀՔ ծրագրի նկատմամբ իր մոտեցումն ունի»,- նշել է Սեմնեբին:



Նա նաեւ նկատել է, որ 3 ամիս անց, երբ Եվրամիությանը կմիանան Բուլղարիան եւ Ռումինիան, ԵՄ-ն կդառնա նաեւ սեւծովյան տերություն: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա ԵՄ հատուկ ներկայացուցիչը ընդգծել է, որ տվյալ դեպքում Եվրոպան կարող է ավելի տեսանելի եւ կայունացնող դեր կատարել, քանի որ վայելում է Հարավային Կովկասի բոլոր երկրների վստահությունը: «Կոնֆլիկտային տարածաշրջաններում ԵՄ-ն կարող է կարգավորման մոդել ծառայել, քանի որ անջատողական շրջանները կարող են վստահ լինել, որ նրանց հետ եւս շփումներ կլինեն: ԵՄ-ն գործիքների հավաքածու ունի, որոնց միջոցով կարելի է կարգավորել հակամարտությունները: Որպես օրինակ կարելի է բերել Վրաստանի սահմանապահներին աջակցության խմբի մասնակցությունը, հատուկ ստորաբաժանումների ինստիտուտի ստեղծումը»,- ասել է Պիտեր Սեմնաբին:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---