ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՐԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ

PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության շուրջ պայմանագրի մասնակից երկրների լիազորված ներկայացուցիչները (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան եւ Տաջիկստան) համաձայնեցրել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարի իրենց գործողությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով ՀԱՊ-ի խորհրդի քարտուղարությունը, Մոսկվայում տեղի ունեցող խորհրդակցություններում քննարկվել են Պայմանագրի ռազմական բաղադրիչների ամրապնդման հարցերը: Ուսումնասիրվել են նաեւ ՀԱՊ-ի պետությունների արտաքին քաղաքական փոխգործակցության հետագա կատարելագործման հնարավորությունները, ինչպես նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ձեւավորման իրավական կողմերը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---