ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՄԻՆՉԵՎ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

PanARMENIAN.Net - Ադրբեջանը մտադիր չէ վերականգնել տնտեսական համագործակցությունը Հայաստանի հետ` մինչեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Վիլայաթ Գուլիեւը: Նրա խոսքերով` «եվրոպական եւ միջազգային կազմակերպություններից շատերը փորձում են մեզ շեղել այդ տեսանկյունից, սակայն դա մեր սկզբունքային դիրքորոշումն է»: Ոչ ոք չի կարող Ադրբեջանին նման համագործակցություն պարտադրել, հայտարարել է նախարարը: Միեւնույն ժամանակ, Վ. Գուլիեւն ընդգծել է, որ տարածաշրջանային տնտեսական նախագծերը, որոնց չի մասնակցում ռեսուրսներով հարուստ Ադրբեջանը, արդյունավետ չեն լինի:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---