Հայաստանի ԱԳՆ-ն ողջունում է Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Ցեղասպանության մասին օրինագծի ընդունումը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Ազգային Ժողովի այսօրվա որոշումը բնական շարունակությունն էր Ֆրանսիայի սկզբունքային եւ վճռական պաշտպանությանը մարդասիրական եւ պատմական իրավունքներին եւ արժեքներին, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը` մեկնաբանելով Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մերժման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագծ ընդունումը: Նրա խոսքերով, այս որոշումը նաեւ բնական արձագանք էր հայերի ցեղասպանության հարցում Թուրքիայի պետության կողմից ինտենսիվ, պաշտոնական, ագրեսիվ ժխտողականությանը: Ինչպես նշել է ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը, նման որոշում ընդունելը Ֆրանսիայի խորհրդարանի ինքնիշխան իրավունքն է եւ դա հասկանալի է: «Մեզ համար անհասկանալին Թուրքիայի կառավարության կողմից հասարակությանը ծայրահեղ հակազդեցության հրահրումն է, հատկապես այն դեպքում, երբ Թուրքիան ինքն օրենք ունի, որով քրեական պատիժ է սահմանում նրանց նկատմամբ, ովքեր ընդամենը օգտագործում են «ցեղասպանություն» բառը կամ համարձակվում են քննարկել այդ իրադարձությունները»,- ամփոփել է Վարդան Օսկանյանը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---