Հարավային Կովկասը Բալկանների հայելային արտացոլումն է, իսկ Հայաստանն ու Բուլղարիան` գլխավոր երկրները13 հոկտեմբերի 2006 - 15:35 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կովկասը Բալկանների հայելային արտացոլումն է: Իսկ Հայաստանն ու Բուլղարիան այս երկու տարածաշրջանների գլխավոր երկրներն են: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Բուլղարիայի դեսպան Ստեֆան Դիմիտրովը: Նրա խոսքերով, այսօր Եվրոպայի սահմանն անցնում է Հարավային Կովկասով: «Մենք ցանկանում ենք, որպեսզի կայունույթան եւ անվտանգության գոտին ընդլայնվի: Իմ տեսակետի համաձայն, Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին, ինչում ես համոզված եմ, անկասկած հարց է դնում Հայաստանի մասին: Եւ այդ համատեքստում ես ուրախ եմ Հայաստանի եւ հարավկովկասյան մյուս երկրների համար Եվրոպական հարեւանության քաղաքականության զարգացման համար, որն իր ծանրակշիռ պտուղները կտա 10-15 տարի հետո»,- նշել է նա: Ստեֆան Դիմիտրովը վստահություն է հայտնել, որ Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Գործողությունների ծրագրի ստորագրումից հետո «մենք բոլորս միանշանակ եւ ավելի հստակ կտեսնենք նոր եվրոպական Հայաստանի կերպարը, Բուլղարիայի նման: «Մենք նախապատրաստում ենք համագործակցության վերաբերյալ միջկառավարական արձանագրության ստորագրում: Ընդ որում, ես պետք է նշեմ, որ դրա գործողությունները կախված չեն երկրներից որեւէ մեկում կայանալիք ընտրությունների արդյունքից. նախագիծը ենթադրում է համագործակցություն մշտական ինտիտուցիոնալ հիմքի վրա: Սպասվում է ողջ հարաբերությունների պայմանագրային հիմքի ադապտացիայի գործընթաց Բուլղարիայի` Եվրամիություն մտնելու կապակցությամբ: Մեր երկիրը պարտավոր է դա անել, սակայան, միեւնույն ժամանակ, երկկողմանի պայմանագրերի ադապտացիան հանդիսանում է օգտակար անհրաժեշտություն նաեւ Հայաստանի համար` եվրոպական ինտեգրման սեփական քաղաքականության համատեքստում»,- ընդգծել է ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանը: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Հուլիսի 1-ից Ջրային պարեկները կանցնեն ուժեղացված ծառայության Իրավախախտումների համար նախատեսված են տուգանքներ Իրանում նախագահական ընտրությունների 2-րդ փուլ կանցկացվի Այն տեղի կունենա հուլիսի 5–ին Բագրատ սրբազան. Շարժումը չի դադարեցվի` վերադասավորումների փուլ է «Այս պայքարը չընդհատվող պայքար է և հաղթանակ ունեցող պայքար է»,–ասել է նա Երևանում ապամոնտաժվում են չափորոշիչներին չհամապատասխանող գովազդները Մի քանի վարչական շրջաններում գովազդային վահանակներն ու եղած գովազդները մեծամասամբ հեռացվել են |