ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԸ ԲԱՔՈՒ ՍՊԱՍՎՈՒՄ Է ՀԱՋՈՐԴ ՇԱԲԱԹ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահի ոչ պաշտոնական այցը Բաքու սպասվում է հուլիսի 22-ին: Այդ մասին տեղեկացրել է «Թուրան» գործակալությունը` վկայակոչելով Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Ռյաբովին: Դեսպանի խոսքերով` այցի ընթացքում Վլադիմիր Պուտինը եւ Հեյդար Ալիեւը կքննարկեն երկկողմ համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանը եւ ղարաբաղյան կարգավորմանն առնչվող հարցեր: Այն հարցին, թե կարելի՞ է արդյոք Պուտինի այցը գնահատել որպես Ադրբեջանի նախագահի պաշտոնում Իլհամ Ալիեւի թեկնածության աջակցություն, Ն. Ռյաբովը պատասխանել է, որ դա ադրբեջանական ժողովրդի ընտրության հարցն է: «Մենք կաշխատենք այն առաջնորդի հետ, որին կընտրի ժողովուրդը»,- ավելացրել է նա: Ռյաբովն ընդգծել է, որ այցը նախատեսված է եղել դեռեւս մայիսի 10-ին` Ադրբեջանի նախագահի հոբելյանին:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---