ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՏԵՍՆՈՒՄ Է ՆԻՆՈ ԲՈՒՐՋԱՆԱՁԵԻՆ

PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն ստեղծում է ընդդիմադիր նախընտրական դաշինք: Ինչպես տեղեկացնում է «sakartvelo.ru»-ն, Բուրջանաձեն վստահ է, որ այդ դաշինքը կհաղթի երկրի առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին: Այդ վստահությունը կիսում են նաեւ ամերիկացի պաշտոնյաները, որոնք եւ նախաձեռնել են այդ դաշինքի ձեւավորումը: Ակնհայտ է, որ վերջերս Թբիլիսիում կազմակերպված արեւմտամետ վրացի քաղաքական գործիչների հետ ԱՄՆ պետքարտուղար Ջեյմս Բեյկերի հանդիպումներն արդեն արգասաբեր են դառնում: Թբիլիսիում ակտիվորեն ձեռնարկում են Վաշինգտոնի կողմից առաջարկված եւ Սպիտակ Տանը մշակված ընտրական օրենքի նախագծի հաստատման գրաֆիկի իրականացումը: Այն մեծապես դժվարացնում է կեղծումներն ի օգուտ «իշխանամետ կուսակցության»: Եվ, հետեւաբար, երաշխավորում է Վրաստանի գործող նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի ընդդիմադրության հաղթանակը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---