ԲԱՔՎՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱՀԱԶԱՐԱՆՈՑ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ` ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՊԱՀԱՆՋՈՎ

PanARMENIAN.Net - Կիրակի օրը Բաքվում անցկացվել է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հրաժարականի պահանջով ընդդիմադիր կուսակցությունների բազմահազարանոց հանրահավաքը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, ցուցարարները հանդես են եկել նաեւ «երկրում ազնիվ եւ արդար ընտրությունների անցկացման համար ժողովրդավարական պայմանների ստեղծման եւ ղարաբաղյան խնդրի լուծման» պահանջներով: Հանրահավաքում հանդես եկած ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները խիստ քննադատության են ենթարկել իշխանությունների ներքին քաղաքականությունը, որը «երկիրը հասցրել է աղետի - քաղաքացիական դիմակայության սահմանագծին»: Քննադատության խոսքեր են հնչել են նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում իշխանությունների գործունեության անարդյունավետության մասին:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---