Նոյեմբերի 6-7 Ռոբերտ Քոչարյանը պաշտոնական այցով կլինի Ղազախստանում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 6-7 կկայանա Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական այցը Ղազախստան: Ինչպես հայտնել է ՂՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Երժան Աշիկբաեւը, այցի շրջանակներում ծրագրված են Ռ. Քոչարյանի հանդիպումները երկրի ղեկավարության հետ: «Այցի ընմթացքում ծրագրվում է երկկողմանի փաստաթղթերի ստորագրում, ինչպես նաեւ «կլոր սեղանի» անցկացում` Ղազախստանի եւ Հայաստանի գործարար շրջանների ներկայացուցիչների մասնակցությամբ»,- նշել է նա:



Միեւնույն ժամանակ նոյմեբրի 5-6 Աստանայում տեղի կունենա առեւտրա-տնտեսական համագործակցության հայ-ղազախական հանձանժողովի երկրորդ նիստը: «Նիստի ընթացքում կդիտարկվեն առեւտրա-տնտեսական, ներդրումային, տրանսպորտային, նորարարական, գյուղատնտեսական, կրթական բնագավառներում համագործակցության խորացման հարցեր»,- հայտնել է Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչը, հայտնում է Kazakhstan Today-ը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---