ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆԱՏՕ-Ի ՀԵՏ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ

PanARMENIAN.Net - Հայաստանը մտադիր է ընդլայնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված իր հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցության զարգացման շրջանակներում նախատեսվում է համատեղ զորավարժությունների անցկացում եւ այլ շփումների ընդլայնում: Սակայն համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ ուղղակիորեն չի կապվում Հայաստանի անվտանգության ապահովման հետ, ընդգծել է նախագահը: Այդ համագործակցությունը ավելի շուտ միջնորդավորված բնույթ է կրում, սակայն բավականին հզոր է, քանզի ՆԱՏՕ-ն Եվրոպայում ամենահզոր կառույցն է` անվտանգության խնդիրների կարգավորման առումով, ասել է Ռոբերտ Քոչարյանը: Նրա կարծիքով, Դաշինքի հետ հարաբերությունները, անկասկած, անդրադառնում են Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության խնդիրների վրա:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---