Ջավախքի հիմնական խնդիրներից մեկը լեզվի խնդիրն է25 նոյեմբերի 2006 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի հայաբնակ Ջավախքի հիմնական խնդիրներից մեկն այն է, որ հայերը չգիտեն վրացերեն եւ չեն կարող ներկայացված լինել իշխանության օրենսդիր մարմիններում ըստ նոր վրացական օրենքի: Այդ մասին Երեւանում հայտարարել է Հայաստանի վարչապետի խորհրդական Ստեփան Մարգարյանը: Նրա խոսքերով, Ջավախքում, որի բնակչության 95 տոկոսը հայեր են, չեն խոսում վրացերեն: «Այնտեղ են գալիս վրացի ուսուցիչներ, սովորեցնելու համար հայ երեխաներին պետական լեզուն: Որոշ ժամանակ անց իրենք են սկսում խոել հայերեն: Խնդիրն ինչպես կար, այնպես էլ մնում է»,-նշել է Մարգարյանը: Ինչ վերաբերում է Բավրաի անցակետում առաջացած լարվածությունը, ապա վարչապետի խորհրդականը գտնում է, որ դա Հայաստանի եւ Վրաստանի օրենսդրական ակտերի չկարգավորված լինելու արդյունքն է: «Սահմանը հատելիս հարկավոր է ունենալ անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ: Վրաստանի հետ Հայաստանն այն հարաբերություններում չէ, որ հնարավոր լիներ առանց փաստաթղթերի հատել սահմանը: Եթե խիստ դատենք, Վահագն Չախալյանի դեպքում սահմանապահներն իրավացի էին: Սակայն չարժե այդ գործը ուռճացնել»,-ասել է Ստեփան Մարգարյանը: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին |