Սահմանադրության ընդունումը ԼՂՀ անկախության իրվական հաստատումն է

PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ավելի ժողովրդավարական է, քան Ադրբեջանը եւ այդ երկու պետությունների միացումը պարզապես հնարավոր չէ: Այդ մասին Երեւանում հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանը: «Տարածքային ամբողջականության սկզբունքը, որի մասին այդքան շատ են խոսում Բաքվում, գոյություն չունի: ԽՍՀՄ փլուզումից հետո երկու անկախ պետություն է առաջացել` Ադրբեջանի Հանրապետությունը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Ընդ որում, ԼՂՀ-ն հռչակվել է միջազգային օրենքներին համապատսախան` հանրաքվեի ճանապարհով` 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, այն դեպքում, երբ Ադրբեջանում անկախությունը հռչակել են խորհրդարանն ու նախագահը, այսինքն ժողովրդի կարծիքը ոչ ոք չի հարցրել: ԼՂՀ-ն կայացել է որպես պետություն եւ այժմ դա ամրագրում է իրավաբանորեն` ընդունելով երկրի Հիմնական օրենքը»,- նշել է Քոչարյանը:



Հայ խորհրդարանականը նաեւ ընդգծեց, որ ի տարբերություն հետխորհրդային շրջանի այլ «թեջ գոտիների», Լեռնային Ղարաբաղը չդարձավ գերի դաշտային հրամանատարների ձեռքում: «Չեչնյայում Հասավյուրտի համաձայնագրի կնքումից հետո հնարավոր էր նորմալ պետություն կառուցել, սակայն դաշտային հրանանատարները չափազանց շատ իշխանության տեր էին, եւ հանրապետությունը մնացել է «թեժ գոտի»: Իսկ Ղարաբաղում, Ադրբեջանի կողմից լայնածավալ ագրեսիայի պայմաններում, անցկացվել են ընտրություններ եւ քաղաքացիական հասարակության հիմքեր են դրվել»,- ընդգծել է Քոչարյանը, ավելացնելով, որ ներկա հանրաքվեն, ըստ սահմանադրության, հանդիսանում է անկախ պետության իրավական հիրմնավորումը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---