ՀՀ խորհրդարանը վավերացրել է Էքստրադիցիայի մասին համաձայնագիրը Հայաստանի եւ Իրանի միջեւ

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի կայացած նիստում վավերացրել է Էքստրադիցիայի մասին համաձայնագիրը Հայաստանի եւ Իրանի միջեւ: Ինչպես հայտարարել է Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ներկայացնելով հարցը խորհրդարանում, համաձայնագիրն ուղղված է իրավական համագործակցության ամրապնդմանը եւ նրա արդյունավետության բարձրացմանը էքստրադիցիայի հարցերի ոլորտում երկու երկրների միջեւ: Ըստ համաձայնագրի, պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է հարցման հիման վրա երկրորդ կողմին հանձնել ցանկացած անձի, որ գտնվում է իր տարածքում եւ հետապնդվում է դատական կարգով հանցագործություն կատարելու կամ դատարանի որոշումն ի կատար ածելու համար: Հայաստանի Սահմանադրական դատարանը 2006 թվականի հոկտեմբերի 31-ին ընդունել է, որ այդ համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Հիմնական օրենքին: Էքստրադիցիայի մասին օրենքն ուժի մեջ կմտնի այն բանից հետո, երբ կողմերը փոխադարձաբար կտեղեկացվեն անհրաժեշտ ներպետական գործողությունների կատարման մասին, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---