Հայոց ցեղասպանության նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքը էապես փոխվում է

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքը էապես փոխվում է: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդրյանը: Նրա խոսքերով, ներկա դրությամբ «հայկական լոբբիի» դերն այս հարցում կատարում են ոչ միայն հայկական սփյուռքում, այլեւ եվրակառույցում առկա կազմակերպությունները, որոնք պնդում են այս փաստի ճանաչումը` ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունների ընթացքում: «Դեռ 3 տարի առաջ «ցեղասպանություն» բառը չէր կարող օգտագործվել նույնիսկ միջազգային գիտաժողովների ժամանակ: Այժմ այդ մասին ազատ են խոսում»,- նշել է նա: Միեւնույն ժամանակ, Իսկանդարյանն ընդգծել է, որ Հայաստանի համար կարեւոր է ոչ թե Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը, այլ բանակցությունների գործընթացը: «Թուրքիայի քթի առջեւ ԵՄ-ի տեսքով գազարն անդամակցությունից շահավետ է»,- ասել է նա:



Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւին Իրանի հարցով` Իրան որոշակի նյութերի եւ սարքավորումների մատակակարման արգելքի վերաբերյալ, ապա հայ քաղաքագետը գտնում է, որ այն ոչ մի կերպ չի ազդի Հայաստանի վրա: «Հայաստանն աշխարհում միակ երկիրն է, ում հարաբերություններին Իրանի հետ Վաշինգթոնը ըմբռնումով է մոտենում եւ չի պատրաստվում որեւէ պատժամիջոց կիրառել: Առավել եւս, որ Իրանի հետ համատեղ միջուկային ծրագրեր մենք չունենք»,- ընդգծել է Ալեքսանդր Իսկանդարյանը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---