Հայերի վերադարձը Բաքու անհնարին է, եւ այդ հարցը քննարկման ենթակա չէ

PanARMENIAN.Net - Բաքու հայ գաղթականների վերադարձի վերաբերյալ առաջարկությունները հանցավոր են: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Վ. Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը: Նրա խոսքերով, այդ կոչերն անող մարդիկ հանցագործներ են: «Հայերի վերադարձը Բաքու անհնարին է, եւ այդ հարցը քննարկման ենթակա չէ»,- ընդգծել է նա:



Ինչ վերաբերում է Հայաստանից մեկնած ադրբեջանցի գաղթակններին, ապա Սուրեն Զոլյանը նրանց ճակատագրի մեղքը դրեց Ադրբեջանի իշխանությունների վրա, նշելով, որ «հենց այդ պետությունը հրահրեց եւ ստեղծեց պայմաններ, երբ անմեղ մարդիկ թողեցին իրենց տները»:



«Հայ գաղթականները ադրբեջանական իշխանություններից ոչ մի փոխհատուցում չեն ստացել կորցված ունեցվածքի դիմաց, ի տարբերություն ադրբեջանցի գաղթականների, ում առջեւ Հայաստանի իշխանությունները կատարել են իրենց պարտավորությունները»,- ասել է Զոլյանը, հայտնում է «Նովոստի-Առմենիան»:



Նշենք, որ ներկա դրությամբ Հայաստանում, գաղթակնների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների տվյալներով, հաշվվում է 235 հազար գաղթական Ադրբեջանից:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---