Հայոց բանակը դեռ չի պատրաստվում ամբողջությամբ պայմանագրային հիմունքների անցնել19 հունվարի 2007 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Հայոց բանակի գլխավոր ձեռքբերումը վերջին 15 տարիների ընթացքում հանդիսանում է արդեն 13 տարի շարունակվող զինադադարը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Այդ մասին Երեւանում` Regnum լրատվական գործակալության մամլո կենտրոնում, կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, հայոց բանակը այսօր հանրության վստահությունը վայելող զարգացած ինստիտուտ է հանդիսանում: «Սակայն մենք դեռ պատրաստ չենք ամբողջությամբ պայմանագրային հիմունքների անցնել, դրա համար մի քանի տարի կպահանջվի: Նաեւ հիմա այդպիսի խնդիր չկա»,- նշել է նա:Միեւնույն ժամանակ, ՀՀ պաշտպանության գերատեսչության ղեկավարը նկատել է, որ մարտունակ բանակի կայացումը ամենօրյա եւ ծանր աշխատանք է: «Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ այլ երկրից մեկ-երկու գեներալ ներգրավելով կարելի է բարձրացնել զինված ուժերի մարտունակությունը, ապա սխալվում է»,- ասել է Սարգսյանը, մեկնաբանելով Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարի պաշտոնում թուրք գեներալի նշանակման ենթադրությունները: «Ադրբեջանական բանակում միշտ եղել են եւ կան թուրք խորհրդատուներ, սակայն նրանք միայնակ ի վիճակի չեն ինչ-որ բան անել»,- ընդգծել է ՀՀ ՊՆ ղեկավարը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |