ՀՀ ՊՆ ղեկավար. Միջազգային հանրությունը Ղարաբաղյան հակամարտության ուժային կարգավորման դեմ է19 հունվարի 2007 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտութան կարգավորման հարցերով զբաղվում է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ այդ պատճառով անհնարինէ դատել` ինչպիսի ազդեցություն կունենա դրա վրա Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանին Հայաստանի հարցով զեկույցը: Այդ մասին Երեւանում` Regnum լրատվական գործակալության մամլո կենտրոնում, կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Սերժ Սարգսյանը: Նա եւս մեկ անգամ ընդգծել է, որ միջազգային հանրությունը Ղարաբաղյան հակամարտության ուժային կարգավորման դեմ է: «Եթե Իլհամ Ալիեւը գտնում է, որ նավթադոլարները կօգնեն նրան եւ բողոքում է հայկական բանակի զպառազինման ներկրումների դեմ, դա իր գործն է: Մեր գործն է հզորացնել բանակը, զինել այն ժամանակակից զենքով եւ պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած ընթացքի»,- ասել է Սարգսյանը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |