Հայաստանում բացվել է ՀՀ ՊՆ Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ25 հունվարի 2007 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Երեւանում կայացել է ՀՀ պաշտպանության նախարարությանն առընթեր Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ: Ինչպես նշել է իր ողջույնի խոսքում Հայաստանի պաշտպանության գերատեսչության ղեկավար Սերժ Սարգսյանը, ինստիտուտի բացումը կայանում է Հայոց ազգային բանակի 15-ամյակի կապակցությամբ, որը ստեղծվել է 1992 թվականի հունվարի 28-ին: «Նման հետազոտական ինստիտուտի բացումը հանդիսանում է ժամանակի թելանդրանք: Մեր բանակը բարեփոխումների ճանապարհին է գտնվում եւ նրան անհրաժեշտ են մասնագետներ, որոնք կօգնեն կոնցեպցիաների մշակման հարցում, որոնք ի վիճակի կլինեն դիմագրավել XXI դարի Հայաստանի մարտահրավերներին»:Նա հիշեցրեց, որ ինստիտուտի կառուցումը սկսվել է ութ տարի առաջ Առաջին Հայկական հանրապետության հերոս Դրաստամատ Կանայանի հարազատների նախաձեռնությամբ: Նրանք կազմակերպեցին միջոցների հանգանակությունը կառուցման համար: «Ինստիտուտի մուտքի մոտ մենք գրել ենք բոլոր նրանց անունները, ովքեր օգնել են Հայաստանին կենտրոնի կառուցման հարցում»,- ասել է ՀՀ ՊՆ ղեկավարը: Նշենք, որ բացման արարողությանը ներկա էին Երեւանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները, զինվորական կցորդներ, հայկական խորհրդարանի պատգամավորներ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |