ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՃԱԽԱԿԻ ԵՆ ԴԱՐՁԵԼ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՎՐԱ

PanARMENIAN.Net - Վերջին ժամանակներս Վրաստանում հաճախակի են դարձել հարձակումներն ադրբեջանցիների վրա: Ինչպես տեղեկացնում է Բաքվի «Զերկալո» թերթը, վերջին այդպիսի դեպքը տեղի է ունեցել Վրաստանի Գարդեբանի շրջանում կիրակի երեկոյան, երբ տեղացի բնակիչներ Նազիմ Ասադովի եւ նրա մեքենայում նստած երկու ադրբեջանցիների վրա հարձակվել են զինված մարդիկ դիմակներով: Արդյունքում երեքն էլ ստացել են վնասվածքներ: Միջադեպի կապակցությամբ Գարդեբանի շրջանի ադրբեջանցիները, շրջանային ոստիկանատան շենքի առջեւ, երեկ անց են կացրել բողոքի ցույց` պահանջելով վերջ տալ նման վայրագություններին: Մինչդեռ, նշում է թերթը, Վրաստանի իրավապահ մարմինները եւ իշխանությունները շարունակում են լռել` այդ ամենին ուշադրություն չդարձնելով: Եթե հաշվի առնենք, որ այդ գոտու բնակչության 80 տոկոսը ադրբեջանցիներ են, ապա ակնհայտ է, որ այդ հանցագործությունները մեծամասամբ կատարվում են նրանց դեմ, ասվում է հոդվածում: Միաժամանակ, հոդվածի հեղինակը ենթադրում է` քանի որ տեղի բնակիչները աջակցում են Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեին, ապա հնարավոր է, որ որոշակի ուժեր ցանկանում են լարել այստեղ իրավիճակը եւ դժգոհություն առաջացնել ադրբեջանցիների մեջ Վրաստանի իշխանությունների նկատմամբ: Թերթը նաեւ նշում է, որ պաշտոնական Բաքվի կողմից էլ ոչ մի արձագանք չկա, չհաշված այն, որ Աշխարհի ադրբեջանցիների հարցերով պետկոմիտեի պատվիրակությունը մտադրություն է հայտնել այցելել Թբիլիսի` իրավիճակին ծանոթանալու համար: Իր հերթին, ադրբեջանական «Յուրդդաշ» կուսակցության առաջնորդ Մայիս Սաֆարլին այդ կապակցությամբ նշել է, որ նկատի ունենալով Վրաստանում բնակվող իր հայրենակիցների դրությունը, Ադրբեջանի կառավարությունը զիջումների է գնացել պաշտոնական Թբիլիսիին` մի շարք տնտեսական հարցերում: Սակայն Վրաստանում ադրբեջանցիների վիճակը շարունակում է մնալ ծանր, ավելին` որոշ ուժեր այնտեղ հակաադրբեջանական քարոզչություն են վարում, ասվում է հոդվածում:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---