ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափի փոփոխությունը կարող է դանդաղեցնել ղարաբաղյան խնդրի լուծման գործընթացը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով Մինսկի խմբի ձեւաչափը չպետք է փոխվի, Երեւանում հայտարարել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերը: Նրա խոսքերով, ձեւաչափի փոփոխությունը կարող է դանդաղեցնել ղարաբաղյան խնդրի լուծման գործընթացը: Գորան Լենմարկերը հայտարարել է նաեւ, որ համաձայն չէ այն պնդումների հետ, թե ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանում նկատվում է լարվածության աճ, սակայն նշել է նաեւ այն փաստը, որ զինված ուժերի շփման գծում մարդիկ են զոհվում: Ուստի եւ, նրա խոսքերով, խիստ անհրաժեշտ է համաձայնագիրը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---