Բաքվի դիրքորոշումն ասում է այն մասին, որ այդ երկիրը չի ցանկանում ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորները կաշկանդված են պաշտոնական Բաքվի դիրքորոշումով, ըստ որի` քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված չէ, որեւէ համագործակցություն Հայաստանի հետ իրական չէ եւ չի կարող լինել: Այդ մասին ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գորան Լենմարկերի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Նրա խոսքերով, բացի այդ` Ադրբեջանում շարունակվում է ատելության ու պատերազմի քարոզչությունը, հերյուրանքների ու զրպարտությունների տարածումը Հայաստանի առնչությամբ: «Քանի դեռ Ադրբեջանում շարունակվում է այդ քաղաքականությունը, ղարաբաղյան հարցի լուծումը իրապես հնարավոր չէ»,-ընդգծել է Թորոսյանը: Նա նաեւ նշել է, որ պետական քաղաքականության մակարդակով պատերազմի սպառնալիքներն ու կոչերը, ատելության քարոզչության խորացումը հակասում են ԵԱՀԿ հելսինկյան եզրափակիչ ակտի 10 սկզբունքներին եւ վկայում են, որ Ադրբեջանում հարցը լուծված տեսնել չեն ցանկանում: «Չի կարելի խոսել եվրոպական ինտեգրման անհրաժեշտության մասին` միաժամանակ հրաժարվելով տարածաշրջանային համագործակցությունից»,-ասել է Տ.Թորոսյանը:



Տիգրան Թորոսյանը նշեց, որ Հայաստանը պատրաստ է համագործակցության, բայց ակնկալում է եվրոպական արժեքներին հավատարմություն բոլոր երկրներում եւ գտնում է, որ ԼՂ խնդիրը շատ զգայուն է եւ եվրոպական կառույցները սկզբունքները չպետք է զոհաբերեն ինչ-որ նպատակների:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---