Կարեն Բեքարյան. Թուրքիայի համար ավելի բարդ է անդամակցել ԵՄ-ին, քան, ասենք, Հայաստանի համար

PanARMENIAN.Net - «Թուրքիան պետք է լինի Եվրամիության անդամ: Բազմաթիվ անգամներ ասվել է, որ այդ դեպքում մենք Եվրոպայի հետ ընդհանուր սահման կունենանք, մենք կանխատեսելի հարեւան կունենանք: Սակայն դա այն դեպքում, եթե Թուրքիան իր ստանձնած պարտավորությունները կատարի, որոնք նրա առջեւ դնում է Եվրամիությունը, իսկ դա մի քանի տարվա աշխատանք չէ, դա երկար գործընթաց է»,- PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է «Եվրաինտեգրում» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանը: Քաղաքագետի խոսքերով, Թուրքիան պետք է ինտեգրվի եվրոպական հասարակություն եւ բաժանի նրա արժեքները: «Թուրքիան շատ մեծ երկիր է եւ նրա համար դա ավելի բարդ է, քան, ասենք, Հայաստանի համար: Փոքր եւ միաէթնիկ երկիրը, ինչպիսին մերն է, ինտեգրման ավելի մեծ շանսեր ունի, քան մեծ երկիրը: Ահա ԵՄ-ն պատրաստվում է ընդունել Ալբանիային եւ այդ մահմեդական երկրի օրինակով տեսնել, թե ինչ դուրս կգա, այսինքն` ինչպես իրեն կպահի իսլամական երկիրը, Եվրոպայում «վետո»-ի իրավունք ստանալու դեպքում»,- նշել է նա:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
    «Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
    Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
    Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
    ---