Հայոց ցեղասպանության մասին օրենքով Ֆրանսիան հիշեցրեց, թե որտեղ է գտնվում ժողովրդավարության բնօրրանը 6 փետրվարի 2007 - 16:35 AMT PanARMENIAN.Net - «Բարի քեռիներ» ոչ մի տեղ չկան. ոչ ԱՄՆ-ում, ոչ Ռուսաստանում, ոչ ԵՄ-ում: Այն ամենն, ինչ արվում է, արվում է սեփական շահերը հաշվի առնելով: Սակայն «եվրոպական ընտանիքն» ունի արժեքների իր համակարգը: Երբ նա հեռանում է դրանից, պարտվում է: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է «Եվրաինտեգրում» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանը: Նա հիշեցրել է, որ ժամանակին Հայաստանի հարցով երկու զեկուցում է եղել. Եժի Յասկերնյաի եւ Դեվիդ Ատկինսոնի, որոնք ուղղակիորեն հակասում էին միմյանց: Երբ նման բան է տեղի ունենում, կորում է հանրության վստահությունը: «Այս կապակցությամբ, շատ ուսուցողական է Ֆրանսիայի օրինակը, որը, ընդունելով օրինագիծը, ցույց տվեց, թե որտեղ է գտնվում ժողովրդավարության բնօրրանը»,-ասել է Կ.Բեքարյանը: Այո', Հայոց ցեղասպանության մասին օրենքը բարձրացվում է այն ժամանակ, երբ որեւէ երկիր ցանկանում է առաջ քաշել իր շահերը եւ դա այնքան էլ լավ չէ Հայաստանի համար: «Սակայն եթե մենք ցանկանում ենք, որպեսզի մեր շահերն էլ լսվեն եւ հաշվի առնվեն, մենք պետք է հստակ կատարենք մեր պարտավորությունները: Ինչ վերաբերում է ԱՄՆ Կոնգրես ներկայացված բանաձեւին, ապա այն հանդիսանում է Թուրքիայի վրա ճնշում գործադրելու եւս մեկ միջոց, եւ այդ տեսանկյունից, ԱՄՆ-ն վատագույն օրինակն է: Ես չգիտեմ, թե ինչով ամեն բան կավարտվի, գուցե Կոնգրեսն իրոք ընդունի բանաձեւը, սակայն կցանկանայի ընդգծել, որ Թուրքիայի համար ոչ թե ԱՄՆ-ն է հանդիսանում «ռազմավարական» գործընկեր, ինչպես դա սիրում են պնդել, այլ Ռուսաստանը»,-նշել է հայ քաղաքագետը: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին |