Հնարավոր է, Բաքուն հիմք է նախապատրաստում Ղարաբաղի հարցով ոչ կառուցողական դիրքի համար

PanARMENIAN.Net - «Տարօրինակ է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի մոսկովյան բանակցությունների վերաբերյալ մեկնաբանություններն արվում են հանդիպումից քսան օր անց»,- հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը` մեկնաբանելով իր ադրբեջանցի գործընկեր Արազ Ազիմովի խոսքերը, ով նախարարների մոսկովյան հանդիպումը որակել է իբրեւ «հետ քայլ»: «Մենք արդեն առիթ ունեցել ենք գնահատել բանակցությունների վերջին փուլը` որպես կառուցողական եւ հուսադրող, միջնորդները նույնպես համակարծիք էին այդ գնահատականին: Հնարավոր է, ԱԳ նախարարների առաջիկա հանդիպմանն ընդառաջ ԱՀ փոխարտգործնախարարը, ինչպես դա բազմիցս եղել է նախկինում, հող է նախապատրաստում ադրբեջանական կողմի ոչ կառուցողական դիրքորոշման համար»,- նշել է Արման Կիրակոսյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---