Հայաստանին անհրաժեշտ է Երկքաղաքացիության մասին օրենք

PanARMENIAN.Net - «Հայաստանը շատ բան է կորցրել Երկքաղաքացիության մասին օրենքի բացկայության պատճառով: Այն պետք է շատ ավելի վաղ ընդունվեր»,- Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՅԴ Դաշնակցության ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հարցով մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքերով, նման հսկայական սփյուռք ունեցող երկիրը նման օրենք չունենալու իրավունք չունի: «Սփյուռքին անհրաժեշտ է ընդունել որպես ընդհանուր օրգանիզմ եւ ներգրավել հայրենիքում ընթացող գործընթացների մեջ: Առաջ դրանով զբաղվել են ավանդական հայ կուսակցությունները, հատկապես Դաշնակցությունը: Այժմ դա պետք է անի Հայաստանի Հանրապետությունը»,- ասել է Ռուստամյանը:



Նա ընդգծել է, որ աշխարհի երկրներից ոչ մեկը չի արգելում Սահմանադրությամբ ամրագրված երկքաղաքացիությունը: «2-3 անգամ մեծ սփյուռք ունեցող երկիրը, ինչպես ՀՀ-ն, նման շռայլության իրավունք չունի: Օրենքի մշակման ժամանակ մենք առաջնորդվում ենք միջազգային փորձով, եւ իրավական նորմերի տեսանկյունից այն լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին: Ինչ վերաբերում է Հայաստանի որոշ գործիչների մտավախություններին, որ սփյուռքը կարող է քվեարկել եւ խախտել ուժերի հավասարակշռությունը, ապա պետք է նկատեմ, որ քվեարկել կարելի է միայն ՀՀ տարածքում»,- նշել է Արմեն Ռուստամյանը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---