ՆԱՏՕ-Ն ՄՏԱԴԻՐ ՉԻ ԼՈՒԾԵԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՆԵՐՔԻՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն մտադիր չէ լուծել Հարավային Կովկասի տարածաշրջանի ներքին եւ միջազգային խնդիրները: Այդ մասին «Մեդիամաքս» գործակալությանը հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերթսոնը: Նրա խոսքերով` դրանով պետք է զբաղվեն շահագրգռված երկրներն իրենք: Սակայն եթե ՆԱՏՕ-ն կարող է, ապա այն պատրաստ է օգնել Հայաստանին, Ադրբեջանին եւ Վրաստանին` հանդես գալով որպես խորհրդատու` անվտանգության ժամանակակից քաղաքականության եւ ժողովրդավարական ինստիտուտների կառուցման գործում, ընդգծել է գլխավոր քարտուղարը: «ՆԱՏՕ-ի ներկայությունը Հարավային Կովկասում արդեն զգացվում է շատ պարագաներում` տարածաշրջանի բոլոր երեք պետություններն էլ հանդիսանում են Եվրա-Ատլանտյան Գործընկերության Խորհրդի եւ «Գործընկերություն Հանուն Խաղաղության» ծրագրի անդամներ: Ավելի քան 10 տարի է, ինչ մենք համագործակցում ենք ամենատարբեր բնագավառներում»,- ասել է նա` հիշեցնելով, որ բոլորովին վերջերս` հոկտեմբերին, ՆԱՏՕ-ի անդամներն ու գործընկերները հանդիպեցին Երեւանում` ահաբեկչության հետ կապված խնդիրները քննարկելու նպատակով:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---