«ԼՈՒՔՕՅԼ» ՌՈՒՍԱԿԱՆ ՆԱՎԹԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԴՈՒՐՍ ԳԱԼ ՄԻ ՇԱՐՔ ԽՈՇՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻՑ

PanARMENIAN.Net - «ԼՈՒՔօյլ» ռուսական նավթային ընկերությունը մտադիր է դուրս գալ մի շարք խոշոր ադրբեջանական նախագծերից: Ադ մասին հաղորդել է «Մեդիա-Պռեսս» գործակալությունը` վկայակոչելով «ԼՈՒՔօյլի» անանուն ներկայացուցչին: Աղբյուրի խոսքերով, տվյալ որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ընկերությունը մտադիր է փոխել իր գերակայությունները, մասնավորապես, ջանքերը կենտրոնացնել Կասպյան տարածաշրջանի հյուսիսային մասում: «ԼՈՒՔօյլ»-ն Ադրբեջանում երկու նախագծերի օպերատոր է` «Հովսանայի» եւ «Յալամայի», որոնց յուրաքանչյուրից նրան բաժին է ընկնում բաժնետոմսերի կեսը: Այդ կապակցությամբ, Ադրբեջանի պետական նավթային ընկերության ղեկավար Նաթիկ Ալիեւը հայտարարել է, որ, եթե «ԼՈՒՔօյլն» իրոք մտադիր է նման ձեւով վարվել, ապա նա չպետք է հույսը դնի, որ ապագայում կկարողանա ինչ-որ բանով զբաղվել Ադրբեջանում:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---