ՀՀ նախագահ. Շատերը դժգոհ են փոփոխությունների տեմպից, բայց կտրուկ քայլերը լավ արդյունքի չեն բերի![]() ![]() PanARMENIAN.Net - Անկախ ապրիլյան իրադարձություններից, պետական միջոցները խնայողաբար ծախսելը կենսական անհրաժեշտություն է: Այդ մասին է լրագրողներին հայտնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ Վիեննայից վերադառնալու ճանապարհին: «Շատերը բավարարված չեն փոփոխությունների տեմպերով, բայց կտրուկ քայլերը մեզ լավ հանգրվանի չեն հասցնի», - նկատել է նախագահը՝ նշելով, որ պարտադիր չէ, որ այդ 4 օրը լիներ, որպեսզի խոսվեր բարեփոխումների մասին: «Երբ մենք սահմանադրական բարեփոխումներ էինք նախատեսում, դա փոփոխությունների սկիզբն էր: Միշտ կարելի է իշխաննություններին կշտամբել դանդաղկոտության կամ ենթադրյալ դանդաղկոտության համար, ոչ ճիշտ որոշումների համար, բայց դրա լավագույն չափորոշիչը խնդրին համեմատության մեջ նայելն է», - ասել է նախագահը: Լրագրողների հետ զրույցում նախագահն առաջին հերթին անդրադարձել է Վիեննայում Ալիևի հետ հանդիպման արդյունքներին՝ նկատելով, որ հայկական կողմը նպատակ է ունեցել պարզել՝ բանակցությունները փակուղում են, թե՞ ոչ: Նախագահը հայտնել է նաև, որ հայկական կողմն ապրիլին մոտ 8 քառակուսի կիլոմետր տարածք է կորցրել: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության մայիսի 12-ի նիստում հայտարարել է, որ ՀՀ-ում պետք է ձևավորվի առավել քիչ ծախսատար պետական կառավարման ապարատ: Նա խոսել է դրան հասնելու 3 ուղղության մասին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |